ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Մարտը կկայանա

Մարտը կկայանա
27.02.2015 | 04:07

2014 թվին երկրորդ անգամ Ռոբերտ Շտիգլիցից չեմպիոնական գոտին վերցնելուց հետո երկրորդ միջին քաշային կարգում WBO վարկածով պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը գերմանացի բռնցքամարտիկի հետ հանդիպումների դարաշրջանը համարեց ավարտված՝ համարելով, որ երեք մրցամարտը միանգամայն բավարար է ուժերի հարաբերակցության մասին կարծիք ունենալու համար: Հիշեցնենք, որ դրանցից առաջինը կայացել էր 2012-ին, երկրորդը՝ 2013-ի մարտին: Սակայն պարզվեց, որ ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ: Բռնցքամարտի համաշխարհային կազմակերպությունը SES Boxing և Sauerland Event պրոմոութերական ընկերություններին ծանուցագիր է ուղարկել Արթուր Աբրահամի ու Շտիգլիցի միջև մարտ կազմակերպելու համար: Բանակցությունների ավարտից իննսուն օրվա ընթացքում մարտը պիտի կայանա: Ասել է թե` ոչ մի հիմնավոր պատճառ չի կարող լինել մարտից խուսափելու համար: Սա առանձնապես է ոգևորել Շտիգլիցին, ով շտապել է հայտարարել. «Վերջապես ամեն ինչ որոշված է: Կարճ և հստակ, հարգելի Արթուր: Ես միայն մի նպատակ ունեմ՝ վերադարձնել չեմպիոնական գոտին»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 880

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ